‘Ղազախ տղամարդը փորձել է կնոջը վաճառել ստրկության’

975

Ալմաթիի մարզի 33-ամյա մի բնակիչ փորձել է  կնոջը վաճառել սեռական ստրկության, հաղորդում է Tengrinews-ը: Ըստ լարատվամիջոցների՝ իր քաղաքացիական կողակցին գնելու առաջարկով նա դիմել է տեղի սաունաներից մեկին, ընդ որում՝ կնոջը գնահատել է 150 դոլար: Հաստատության ղեկավարությունը դիմել է ոստիկանություն, և «վաճառողը» ձերբակալվել է փողն ստանալու պահին: Քրեական գործ է հարուցվել «Մարդկանց առևտուր» հոդվածով:

Վերջերս Ղազախստանի ոստիկանությունը բազմիցս հաղորդել է աշխատանքային և սեքսուալ ստրկության դեպքերը, ինչպես նաև մարդկանց առևտուրը կանխելու մասին: Մասնավորապես՝ ապրիլին  Ալմաթիի մարզի վարչական կենտրոնում ձերբակալվել էր մի կավատուհի, որը հազար դոլարով ձեռք էր բերել երեք սեքս-ստրկուհի: Իսկ 2012 թ. վերջին ձերբակալված մի կին էլ փորձել էր 200 դոլարով ստրկության վաճառել իր անչափահաս զարմուհուն, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Norway Chess 2013. Արոնյանն ու Անանդը ետ են մնում առաջատարներից’
Հաջորդ հոդվածը‘Արտակարգ դեպք Նոյեմբերյանում. Զինծառայողներից մեկը մահացել է, մեկը՝ վիրավորվել’