‘Norway Chess 2013. Արոնյանն ու Անանդը ետ են մնում առաջատարներից’

1224

Norway Chess 2013 գերմրցաշարում 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց չինացի Վան Հաոյի հետ: Մրցաշարային առումով այս ոչ-ոքին Արոնյանի օգտին չէր, քանի որ առաջատարները հաղթանակներ տարան եւ ավելի մեծացրեցին իրենց առավելությունը հետապնդողներին:

Մրցաշարի առաջատար Կարյակինը հերթական գեղեցիկ հաղթանակը տարավ. այս անգամ ամերիկացի Նակամուրայի նկատմամբ: Սակայն նրան չհաջողվեց պոկվել ընդամենը կես միավոր զիջող Կառլսենից, որը կանխատեսելի հաղթանակ տարավ իր հայրենակից Համերի նկատմամբ:

Աշխարհի չեմպիոն Վիշի Անանդը թեպետ սեւերով էր խաղում, բայց արագորեն ջախջախեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին: Սվիդլեր-Թոփալով պարտիայում գրանցվեց ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակն 7-րդ տուրից հետո հետեւյալ տեսքը ստացավ. 1. Կարյակին` 5,5; 2. Կառլսեն` 5; 3-4. Արոնյան, Անանդ՝ 4, 5-6. Նակամուրա, Սվիդլեր` 3,5; 7. Թոփալով՝ 3; 8-9. Ռաջաբով, Վան Հաո՝ 2,5; 10. Համեր` 1,5:

Վաղը մրցաշարում հանգստյան օր է:


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


 


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


 


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


Նախորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Հետընտրական հետգրություններ’
Հաջորդ հոդվածը‘Ղազախ տղամարդը փորձել է կնոջը վաճառել ստրկության’