‘ Ղարիբաշվիլին մեղադրել է Սահակաշվիլիին ոչ ժողովրդավար լինելու համար’

857

Վրաստանի վարչապետի նոր թեկնածու Գիորգի Ղարիբաշվիլին ելույթ ունենալով խորհրդարանում՝ մեղադրել է Վրաստանի նախկին իշխանություններին «ֆասադային», կեղծիքի և ստի վրա հիմնված դեմոկրատիայի ստեղծման մեջ:

Ղարիբաշվիլին նաև հայտարարել է, որ 2012թ. խորհրդարանական ընտրությունների գլխավոր ձեռքբերումը այն է, որ մարդիկ իրենց ազատ զգացին, եւ այժմ, ըստ նրա, ցանկացած քաղաքացի ազատորեն իր մտքերն ու կարծիքը արտահայտելու իրավունք ունի, ինչը մեծ ձեռքբերում է, եւ որ դա է իսկական ժողովրդավարությունը: «Մենք անցկացրել ենք հարցումներ, և բնակչության 90%-ը պատասխանել է, որ կարող է խոսել ցանկացած թեմայով և ցանկացած պահի կարող է քննադատել կառավարությանը: Հենց սա է իրական դեմոկրատիան»,-հայտարարել է Ղարիբաշվիլին:

Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Սահակաշվիլիի «ժողովրդավարությունը» հիմնված է եղել ստի և կեղծիքի վրա, քանի որ նրա շրջապատը վախեցել է դիտողություններ անել իր առաջնորդին, որովհետև բոլորը վախենում էին բանտից, որտեղ բռնաբարում էին ցախավելներով և մահակներով:

 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հանդիպել է Ավստրիայի նախագահի հետ’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայի կառավարական զորքերը ազատագրել են Քարա քաղաքը’