‘Ղրիմի ոստիկանությունը կորած ֆուտբոլիստների հետքը գտել է’

969

Ղրիմի ոստիկանությանը հայտնի է դարձել մարտի 1-ին Եվպատորիայի հյուրանոցից կորած երեք իվուարցի ֆուտբոլիստների գտնվելու հնարավոր վայրի մասին:

«Կա տեղեկատվություն, որ նրանց հետ ոչինչ չի պատահել, ուղղակի նրանք ինքնակամ հեռացել են: Տեղեկատվությունը ճշտվում է, նրանց հետ փորձում ենք կապ հաստատել»,- հայտնել է Եվպատորիայի ոստիկանության մամլո խոսնակը:

Նշենք, որ աֆրիկացի ֆուտբոլիստները Եվպատորիա էին ժամանել իրենց թիմի ուսումնամարզական հավաքին մասնակցելու համար: Մարտի 14-ին նրանք լքել էին հյուրանոցը՝ իրենց հետ ունենալով երկու հեռախոս եւ մոտ 250 դոլար: Նրանցից ամենակրտսերի 20 տարեկանը դեռ չի լրացել:

Նախորդ հոդվածը‘Վերաքննիչ դատարանը մերժեց էպոսագետի փաստաբանի բողոքը’
Հաջորդ հոդվածը‘Գարեգին Երկրորդը կմեկնի Վատիկան ‘