Ղրիմի պետխորհուրդն առաջարկել է տուգանքներ սահմանել

183

Ղրիմի Հանրապետության պետական խորհուրդը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որը ենթադրում է մինչև 300 հազար ռուբլու տուգանք սահմանել Ռուսաստանի տարածքում Ուկրաինայի զինված ուժերի գրոհների լուսանկարներ և տեսանյութեր հրապարակելու համար։

Այդ մասին հաղորդել է հանրապետության պետխորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը «Россия-24» հեռուստաալիքի եթերում։

«Մեր օրենսդրական նախաձեռնությունը, որը հավանություն է ստացել պետական դումայի պաշտպանության հանձնաժողովում, մեկ անգամ այդ կարգի խախտումների համար նախատեսում է տուգանքներ ֆիզիկական անձանց ՝ մինչև 30 հազար ռուբլի, պետական և վարչական ծառայողների՝ մինչև 100 հազար ռուբլի, և իրավաբանական անձանց համար՝ մինչև 300 հազար ռուբլի»,- ասել է Կոնստանտինովը։

Խոսնակը հավելել է, որ խախտումը կրկնվելու դեպքում տուգանքի չափը կմեծանա։

Ավելի վաղ հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը տեղեկացրել է, որ Ղրիմի իշխանությունները առաջարկներ են պատրաստում  համացանցում ռազմական և ռազմավարական օբյեկտների, ՀՕՊ-երի և պաշտպանական այլ համակարգերի տեղակայման և աշխատանքի վերաբերյալ լուսանկարների և տեսանյութերի հրապարակման, ինչպես նաև ՈՒԶՈՒ-ի կողմից ահաբեկչական գրոհների հետևանքների մասին հրապարակումների համար դաշնային մակարդակով պատասխանատվությունը խստացնելու վերաբերյալ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիան ասելիք չունի Էրդողանի և Պուտինի հնարավոր հանդիպման մասին
Հաջորդ հոդվածըՈրոնում են վարժական հավաքի մասնակցին