Թուրքիան ասելիք չունի Էրդողանի և Պուտինի հնարավոր հանդիպման մասին

172

Թուրքական կողմն առայժմ որոշակի տեղեկություն չունի Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման մասին օգոստոսի 31-ին։

Այդ մասին տեղեկացրել է Էրդողանի վարչակազմի մամուլի ծառայությունը։

«Տվյալ պահին մենք ոչինչ չենք կարող ասել այդ մասին։ Եթե նման որոշում լինի, եթե որոշակիություն ի հայտ գա, մենք կծանուցենք այդ մասին։ Առայժմ ասելիք չկա»,- նշել են մամուլի ծառայությունում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՔազեմ Ջալալի․ Իրանը պատրաստ է չեղարկել վիզաները ՌԴ-ի հետ
Հաջորդ հոդվածըՂրիմի պետխորհուրդն առաջարկել է տուգանքներ սահմանել