‘Ղրիմում հայտարարել են, որ ավիաբրիգադան անցել է իրենց կողմը’

961

Ղրիմի կառավարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի ՌՕՈՒ 204-րդ կործանիչ ավիաբրիգադը, որի սպառազինության կազմում կան МиГ-29 կործանիչներ և Л-39 ուսումնական օդանավեր, անցել է տարածաշրջանային իշխանությունների կողմը, հաղորդել է Интерфакс-ը:

Ինչպես հաղորդվում է, «Ղրիմի ժողովրդի» կողմն են անցել ավիաբազայում գտնվող 800 զինվորականները: Բելբեկի օդանավակայանում, ընդհանուր առմամբ, կա 45 կործանիչ և չորս ուսումնական ինքնաթիռ, սակայն սարքին վիճակում են  ընդամենը չորս МиГ-29 և  Л-39 ինքնաթիռներ:

Ավելի վաղ Ղրիմի իշխանությունները հայտարարել էին, որ մարտի 2-ից իրենց ղեկավարության տակ են անցել ներքին զորքերի, պետական սահմանապահ զորքերի և Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան հինգ հազար զինվորականներ: Հանրապետական ղեկավարության հավաստմամբ՝ Ղրիմի ժողովրդին հավատարմության երդում են տվել նաև Եվպատորիայի և Թեոդոսիայի զենիթահրթիռային գնդերը:

Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը մարտի 2-ին հայտարարել է թերակղզում սեփական ռազմածովային ուժերը ձևավորելու մասին:

Նախագահի պաշտոնից Վիկտոր Յանուկովիչին հեռացնելուց հետո Ղրիմը հրաժարվեց  ճանաչել կիևյան ղեկավարության օրինակարգությունը: Ակսյոնովը օգնության խնդրանքով դիմեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ տարածաշրջանում խաղաղություն պահպանելու համար: Այնուհետև Պուտինը Դաշնային խորհրդից թույլտվություն ստացավ զորք մտցնել Ուկրաինա՝ Ռուսաստանի քաղաքացիներին պաշտպանելու պատճառաբանությամբ, հաղորդում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘ՔԿ-ն գործ է հարուցել «Աջ սեկտորի» առաջնորդի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’