‘Ղրղզստանի նախկին նախագահին դատեցին, այդ թվում՝ խաղաղ ցուցարարներին գնդակահարելու համար’

906

Ղրղզստանի ռազմական դատարանը հեռակա կարգով 24 տարվա ազատազրկման է դատապարտել երկրի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւին: Նրա եղբայրը Ժանըշ Բակիեւը, որը գլխավորում էր պետանվնանգության ծառայությունը, դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Նրանք երկուսն էլ մեղավոր են ճանաչվել մի շարք ծանր հանցանքների մեջ, այդ թվում՝ 2010-ի ապրիլին մայրաքաղաքի կենտրոնում խաղաղ ցուցարարների գնդակահարության համար:

Պաշտոնանկությունից հետո Բակիեւները փախել են երկրից եւ այժմ ապրում են Բելառուսում, որտեղ նախագահ Լուկաշենկոն նրանց քաղաքական ապաստան է տվել: Ղրղզական իշխանությունները մի քանի անգամ դիմել են պաշտոնական Մինսկին՝ պահանջելով հանձնել Կուրմանբեկ Բակիեւին, բայց մերժում են ստացել:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի «տոկոսներ խփելը» օրենքի խախտում չէ՞ (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Հայրապետյան. «Վերականգնմանս համար կպահանջվի եւս մի քանի ամիս»’