‘Ղրղզստանի վարչապետը կոչ է արել բնակչությանը քարածուխ կուտակել’

1451

Ղրղզստանի վարչապետ Ջոոմարտ Օթորբաեւը երկրի բնակիչներին կոչ է արել անհապաղ քարածուխ կուտակել եւ խնայել էլեկտրաէներգիան: Իր ուղերձում կառավարության ղեկավարը թվարկել է այն ձեռնարկությունների եւ բաժանորդների անունները, որոնք ջեռուցման սեզոնին կզրկվեն էլեկտրաէներգիայից:

Ղրղզստանի վարչապետի խոսքով, հանրապետությունում էլեկտրականության սուր դեֆիցիտ է սպասվում, դրա սպառման տարեկան 7-12%-ով աճի պատճառով:

Էլեկտրաէներգիայի խնայողության նպատակներով միջինասիական հանրապետության վարչապետը առաջարկել է մի շարք ծրագրեր, այդ թվում` անցում կատարել զվարճանքի օբյեկտների, բաղնիքների, ավտոլվացման կետերի այլընտրանքային ջեռուցման:

Ակնկալվում է, որ մինչեւ այս տարվա վերջ Ղրղզստանը Հայաստանի հետ միասին կանդամակցի Մաքսային միությանը:

 

Նախորդ հոդվածը‘Ինչ պետք է իմանալ Անգլիայի նոր մրցաշրջանի մասին. առաջնության մեկնարկը ազդարարված է’
Հաջորդ հոդվածը‘8 գոլ` 9 խաղում. Մխիթարյանի «Բորուսիան» հաղթանակով սկսեց Գերմանիայի գավաթի խաղարկությունը(տեսանյութ)’