‘Ղրղզստանում Այվազովսկու կտավի կողոպուտի մեջ երկու հոգի են կասկածվում’

1371

Ղրղզստանի կերպարվեստի ազգային թանգարանից Իվան Այվազովսկու 1866թ. «Ծովային բնանկար Ղրիմում» նկարի կողոպուտի մեջ կասկածվում են երկու հոգի, տեղեկացնում են ղրղզական լրատվամիջոցները` վկայակոչելով տեղի իրավապահներին:

Նշվում է, որ նկարի արժեքը ավելի քան 2 միլիոն սոմ (ղրղզական արժույթ) է:   

Նկարի անհետացման մասին հայտնի է դարձել 2013-ի դեկտեմբերի 30-ին: Բիշքեկի իրավապահներն այն ժամանակ հայտարարեցին, որ դեկտեմբերի 27-ին թանգարանի աշխատակիցները նախատոնական խնջույք են կազմակերպել, իսկ առավոտյան հայտնաբերել են, որ նկարն անհետացել է:  47х53,5 չափսի կտավը գտնվում էր ռուսական կերպարվեստի դահլիճում` թանգարանի երկրորդ հարկում, փոխանցում է աղբյուրը: 

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Հրայր Թովմասյան. Ես իրավաբան չեմ, ես նախարար եմ — Երթ` ի պաշտպանություն Շանթի’