‘Ղրղզստանում վնասազերծվել է կանանց ծայրահեղական «Հիզբ ուտ-թահրիր» խմբավորումը’

1116

Ղրղզստանի հարավարևմտյան Ջալալ-Աբադյան մարզում իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից վնասազերծվել է բացառապես կանանցից կազմված և երկրում արգելված «Հիզբ ուտ-թահրիր» (Իսլամական ազատագրության կուսակցություն) կրոնա-ծայրահեղական կուսակցությունը:

Ծայրահեղականների ընդհատակյա կառույցը հայտնաբերվել է մարզի տարածքում հատուկ ծառայությունների ՝ ահաբեկչության և կրոնական ծայրահեղականության  դեմ պայքարի շրջանակներում անցկացրած գործողության արդյունքում:

Ձերբակալված կանայք 20-25 տարեկան են: «Նրանք բոլորը ակտիվ ծայրահեղական գործունեություն են իրականացրել, -հավաստիացնում է միլիցիայի մամլո ծառայությունը:- Կանանց մոտ հայտնաբերված նյութերից երևում է, որ նրանք մշտապես օգտվել են համացանցից»:

«Հիզբ ուտ-թահրիր» կուսակցության գործունեությունն արգելված է ոչ միայն Ղրղզստանում, այլև Կենտրոնական Ասիայի գրեթե բոլոր երկրներում: Ծայրահեղականներն իրենց նպատակն են հայտարարել տարածաշրջանում աշխարհիկ իշխանությունների տապալումը և Ֆերգանայի հովտի տարածքում նոր պետության՝ Իսլամական խալիֆայության ստեղծումը:

Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը ենթարկվել է զույգ կոճերի վիրահատության’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի ռազմական դատախազությունը հրաժարվել է դեսանտայինների մասին տեղեկություններ հաղորդել’