‘Ռուսաստանի ռազմական դատախազությունը հրաժարվել է դեսանտայինների մասին տեղեկություններ հաղորդել’

1109

Ռուսաստանի ռազմական գլխավոր դատախազությունը, ի պատասխան Պետդումայի պատգամավոր Դմիտրի Գուդկովի հարցման՝ հրաժարվել է տեղեկություններ տրամադրել դեսանտայինների մասին:

Գուդկովն ուզեցել է դրական կամ բացասական պատասխան ստանալ այն լուրերի վերաբերյալ, թե ռուսաստանցի գործող զինվորականներից ոմանք մասնակցում են Ուկրաինայում ռազմական գործողություններին:

Պատգամավորը «Эхо Москвы»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ զարմացած է գերատեսչության այդ պատասխանից:
 Գուդկովը չի բացառում, որ կփորձի կրկին հարցում ուղղել դատախազությանը, որում ավելի հստակ կնշի, որ իրեն չեն հետաքրքրում զինվորականների անձնական տվյալները: Փոխանցում է echo.msk.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ղրղզստանում վնասազերծվել է կանանց ծայրահեղական «Հիզբ ուտ-թահրիր» խմբավորումը’
Հաջորդ հոդվածը‘Ցուցարարները պահանջում են Հոնկոնգի ղեկավարի հրաժարականը’