‘Ճանճերն ավելի մեծ թվով մանրէներ են տարածում, քան կարծում էին նախկինում’

2103

Ամերիկացի միջատաբանները հայտնաբերել են, որ սենյակային եւ «մսի» ճանճերը շատ ավելի մեծ թվով հիվանդությունների հարուցիչներ են փոխանցում, քան համարվում էր նախկինում:

Դրանք ավելի քան 600 տարբեր տեսակի բակտերիաներ են կրում, ինչի մասին վկայում է ԴՆԹ անալիզը: Այդ բակտերիաներից շատերը մարդու հիվանդությունների հարուցիչներ են, այդ թվում՝ թոքաբորբի, աղիքային ինֆեկցիաների եւ արյան վարակի:

Փորձերը ցույց են տալիս, որ ճանճերի վրա բակտերիաներն «ապրում են» թաթիկների եւ թեւերի վրա: Բառացիորեն ցանկացած քայլով ճանճերը տարածում են իրենց այդ բակտերիաները:

«Մարդիկ նախկինում էլ էին կռահում, որ ճանճերը պաթոգեն բակտերիաների կրողներ են, սակայն ոչ ոք չէր պատկերացնում այդ երեւույթի մասշտաբները», — BBC-ի փոխանցմամբ, նշել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Փենսիլվանիա նահանգի համալսարանի պրոֆեսոր Դոնալդ Բրայանտը:

Նախորդ հոդվածը‘2017-ի-ն Հայաստանում ապաստան է հայցել 105 մարդ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վագրը փախել է վանդակից ու հարձակվել մարդկանց վրա’