‘2017-ի-ն Հայաստանում ապաստան է հայցել 105 մարդ (տեսանյութ)’

2061

2017-ի առաջին 9 ամիսներին ապաստան ստանալու խնդրանքով Հայաստանին է դիմել 105 օտարերկրացի, մեծ մասը՝ Սիրիայից եւ Իրաքից: Միգրացիոն պետական ծառայությունը տեղեկացնում է, որ, Հայաստանին ապաստան ստանալու խնդրանքով դիմել է, մասնավորապես, Սիրիայի՝ 37, Իրաքի՝ 25, Իրանի՝ 8, Թուրքիայի՝ 2, Ադրբեջանի՝ 4, Կուբայի՝ 7, Յեմենի՝ 4 քաղաքացի:

Այս անձանցից փախստականի կարգավիճակ է ստացել 56 քաղաքացի, այդ թվում 4-ը՝ Ադրբեջանից, 3-ը՝ Իրաքից, 42-ը Սիրիայից: Մյուս դիմումները կամ մերժվել են, կամ կասեցվել, կամ էլ դեռեւս քննարկման փուլում են:

2016-ին ապաստան ստանալու խնդրանքով Հայաստանին էր դիմել 110 անձ:

 

Նախորդ հոդվածը‘Նորատուսում հրկիզել են գյուղապետի ազգականի մեքենան – Shamshyan.com’
Հաջորդ հոդվածը‘Ճանճերն ավելի մեծ թվով մանրէներ են տարածում, քան կարծում էին նախկինում’