‘Ճապոնացի գեղասահորդը աշխարհի ռեկորդ է սահմանել’

1307

Ճապոնացի գեղասահորդ Յուձուրու Հանյուն Գրան-Պրիի մրցաշարի հերթական փուլում, որը տեղի է ունենում Ճապոնիայում, կարճ ծրագրում համաշխարհային ռեկորդ է սահմանել:

Հանյուն իդեալական կերպով է կատարել ծրագիրը, որն իր մեջ ներառել է մի քանի չորս եւ երեք պտույտով կասկադներ, ինչպես նաեւ գեղասահքի ամենաբարդ տարրեր, տեղեկացնում է Р-Спорт-ը:

Իր ելույթի համար 17-ամյա ճապոնացին ստացել է 95,32 միավոր, որը միջազգային մրցաշարերի պատմության ընթացքում՝ գնահատման նոր համակարգի անցնելուց հետո լավագույն արդյունքն է: Գեղասահորդը բարելավել է հենց իրեն պատկանող արդյունքը (95,07), որը նա ցույց էր տվել այս մրցաշրջանի «Սքեյթ Ամերիկա» առաջնության կարճ ծրագրում:

Նախորդ հոդվածը‘Todays Zaman. Անցյալի հետ առերեսվելու հարցում Թուրքիան կարող է օրինակ վերցնել Գերմանիայից’
Հաջորդ հոդվածը‘Այսօր արցախյան ազատամարտի նվիրյալ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է’