‘Ճապոնիային կայունություն է հարկավոր Մերձավոր Արևելքում’

889

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ժամանել է Իրան:

Թեհրանի և Տոկիոյի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 90-ամյակին նվիրված այցի ծրագրում հանդիպումներ են երկրի նախագահ Հասան Ռոուհանիի և Իսլամական հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ:

Ուղևորությունից առաջ Սինձո Աբեն հայտարարել է, որ իր նպատակն է խաղաղության և կայունության հաստատումը Մերձավոր Արևելքում, լարվածության թուլացումը Իրանի և ԱՄՆ-ի միջև:

Աբեի պատմական այցից մի քանի ժամ առաջ ճապոնական ԱԳՆ ղեկավար Տարո Կոնոն հանդիպել է իրանցի պաշտոնակցի՝ Ջավադ Զարիֆի հետ: Բանակցությունների ընթացքում Կոնոն իրանցիներին կոչ է արել շարունակել կատարել Համատեղ համապարփակ գործողությունների պլանով ստանձնած պարտավորությունները, ինչը «բարենպաստ ազդեցություն է գործում տարածաշրջանում կայունության հաստատման առումով»: Ճապոնացի նախարարն իր կողմից խոստացել է, որ Տոկիոն առավելագույն ջանքեր կգործադրի այդ հարցը կարգավորելու համար:

Ծագող արևի երկրի համար կայունությունը Մերձավոր Արևելքում կենսական անհրաժեշտություն է, քանի որ նա էներգետիկ տեսակետից կախում ունի այդ տարածաշրջանից:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Թալանել են Զիդանի եւ Իսկոյի առանձնատները’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է դարձել ԱՊԼ-ի գալիք մրցաշրջանի առաջին տուրի խաղացանկը’