‘Թալանել են Զիդանի եւ Իսկոյի առանձնատները’

843

Մադրիդում թալանել են «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի եւ իսպանացի կիսապաշտպան Իսկոյի առանձնատները, հաղորդում է La Sexta։ Մարզիչն ու ֆուտբոլիստը հանցագործությունների պահին տանը չեն եղել։

Իսպանիայում վերջին շրջանում թալանել են նաեւ Կեւին-Պրինս Բոատենգի, Ժորդի Ալբայի, Քարիմ Բենզեմայի, Խոակին Սանչեսի, Ժերար Պիկեի, Էսեկիել Գարայի, Ժոֆրեյ Կոնդոգբիայի եւ Ալվարո Մորատայի տները։

Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ Մորատան որոշել է վաճառել 4 միլիոն եվրոյով իր առանձնատունը, քանի որ կինը չի կարողանում ապրել տանը, որտեղ տեղի է ունեցել կողոպուտ։

Նախորդ հոդվածը‘Տարեսկզբից ի վեր ամենազանգվածային ակցիաները՝ ի պաշտպանություն Գոլունովի’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնիային կայունություն է հարկավոր Մերձավոր Արևելքում’