Ճապոնիայի նավագնացության բոլոր ընկերությունները հրաժարվել են Կարմիր ծովով անցնող մայրուղուց

332

Ճապոնական նավագնացության ընկերությունները լրիվ դադարեցրել են բեռնափոխադրումները Կարմիր ծովով՝ այնտեղ իրավիճակի սրացման կապակցությամբ։

Այդ մասին հաղորդել է Ճապոնիայի պետական հողերի, ենթակառույցների, տրանսպորտի և զբոսաշրջության նախարարության ծովային վարչության արտասահմանյան բեռնափոխադրումների բաժնի ներկայացուցիչը։

«Երթուղիների մասին որոշումն ընդունում են նավագնացության մասնավոր ընկերությունները,- ասել է նա։- Սակայն ինձ հայտնի է, որ նրանք դադարեցրել են երթևեկը Կարմիր ծովով և Եվրոպա բեռներ տեղափոխելու և հետ դառնալու համար ընտրել են Աֆրիկայի ծայր հարավում գտնվող Բարեհուսո հրվանդանը շրջանցող մայրուղին»։

Երթուղու այդ փոփոխության դեպքում բեռնափոխադրման ժամանակի մեծացումը կախված է նավերի բնութագրերից, նշել է պաշտոնյան։ «Սակայն,- հավելել է նա,- միջին հաշվով, ինչպես ես եմ լսել, այդ ժամանակը ավելացել է մոտավորապես մեկ շաբաթով»։

Նախորդ հոդվածըԹրամփը պարծեցել է, որ լավ հարաբերություններ ունի Պուտինի և Սի Ձինպինի հետ
Հաջորդ հոդվածըՊՍԺ-ն 400 միլիոն եվրոյի պայմանագիր է առաջարկել Մբապեին