Թրամփը պարծեցել է, որ լավ հարաբերություններ ունի Պուտինի և Սի Ձինպինի հետ

323

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է միջուկային զենք ունեցող մի քանի երկրների առաջնոդների, մասնավորապես՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ նախագահ Սի Ձինպինի հետ լավ հարաբերություններ ունենալու մասին։

«Ես լեզու գտա Պուտինի հետ։ Գիտեք, շատ լավ է, երբ լեզու ես գտնում այնպիսի մարդկանց հետ, ինչպիսին Պուտինն է»,- նշել է Թրամփը Fox News հեռուստատեսության եթերում՝ խոսելով այն մասին, որ եթե ինքը լիներ ԱՄՆ նախագահը, Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն չէր սկսի Ուկրաինայում։

Սպիտակ տան նախկին ղեկավարը նաև հավելել է, որ բանակցություններ է անցկացրել Սի Ձինպինի հետ։ « Իմ և նրա միջև հրաշալի հարաբերություններ էին հաստատվել»,- շեշտել է նա։

«Լավ է, երբ լեզու ես գտնում այն մարդկանց հետ, ովքեր հզոր միջուկային զենք ունեն»,- շարունակել է Թրամփը։ Նա նշել է, որ եթե նախկինում ԱՄՆ նախագահկան ընտրություններում հաղթեր Հիլարի Քլինթոնը, ԱՄՆ-ն արդեն միջուկային պատերազմի մեջ կլիներ ԿԺԴՀ-ի և նրա առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ։ «Նրա հետ նույնպես ես լեզու եմ գտել։ Ոչ ոք առիթ չէր ունեցել խոսելու նրա հետ՝ բացի ինձնից, և ես ոչ թե սոսկ խոսեցի, ես հրաշալի լեզու գտա նրա հետ»,- հավելել է Թրամփը։

Նախորդ հոդվածըՎրաստանում ակնկալում են, որ Զելենսկին և Սանդուն ներողություն կխնդրեն
Հաջորդ հոդվածըՃապոնիայի նավագնացության բոլոր ընկերությունները հրաժարվել են Կարմիր ծովով անցնող մայրուղուց