Ավելի քան 40 %-ը կողմ է պատժամիջոցների խստացմանը

420

Ճապոնիայի բնակչության ավելի քան 40 %-ը հանդես է եկել հօգուտ Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցների խստացման։

Այդ մասին են վկայում  Ճապոնիայի ԱԳՆ-ի անցկացված հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են հինգշաբթի։

Հրապարակված տվյալների համաձայն՝ հարցվածների 41,6 %-ը հանդես է եկել ՌԴ-ի և Բելառուսի դեմ պատժամիջոցները խստացնելու օգտին՝ Ուկրաինայում իրավիճակի հետ կապված։ 63,7%-ը շեշտել է, որ Ճապոնիան պետք է ավելի շատ ուկրաինացի փախստականներ ընդունի, իսկ 58 %-ի կարծիքով՝ պետք է ավելացնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը։

Ճապոնիայի ԱԳՆ-ն հարցում է անցկացրել մարտի 17-ից 22-ը, դրան մասնակցել է 18 տարեկանից բարձր հազար մարդ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀուշարձանների պղծման 16 դեպք
Հաջորդ հոդվածըՌուսախոսների դեմ 200-ից ավելի քրգործ է հետաքննվում