‘Ճապոնիայում մոլեգնում է «Ման-իյի» թայֆունը’

784

Ճապոնական Հոնսյու կղզում մոլեգնում է  «Ման-իյի» թայֆունը, որից արդեն տասնյակ մարդիկ են տուժել: Բնակիչները զանգվածաբար պատրաստվում են տարհանման, երկրի 20 շրջաններում արդեն ավելի քան 325 հազար ընտանիքների իշխանությունները խորհուրդ են տվել լքել իրենց բնակավայրերը: Տոկիոյի օդանավակայանը գործնականում դադարեցրել է աշխատանքը, դադարեցվել են ծովային մարդատար ուղերթերը,  նաև արագընթաց գնացքների երթևեկը: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ երեկոյան թայֆունը կլքի կղզին և կհեռանա դեպի օվկիանոսը: Սա այս տարի արդեն 18-րդ թայֆունն է Խաղաղ օվկիանոսի շրջանում, փոխանցում է MIGnews-ը: 

Նախորդ հոդվածը‘Հայրիկյանը հավաք կանի. Ազնավուրի հրապարակում’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանություն. Վիճաբանության ժամանակ կոտրել է կրպակի ապակին’