‘Ճապոնիայում վարչապետի և այլ անվանի մարդկանց դիմանկարներով խնձորներ են աճեցրել’

882

Ճապոնիայի հյուսիսային Աոմորի նահանգի Հիրոսակի քաղաքում խնձորի անսովոր բերք են հավաքել՝ նշանավոր մարդկանց դիմանկարներով: Ինչպես այսօր հաղորդել են տեղական ԶԼՄ-ները, ընդհանուր առմամբ՝ հավաքվել է 1200 պտուղ՝ 22 պատկերներով: Դրանց թվում  են «Մոնա Լիզան», Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Վերջինս, խնձորի այգու սեփականատիրոջ խոսքերով՝ նվեր կստանա մի քանի պտուղ:

«Խնձորային արվեստի» ստեղծագործությունների աճեցման տեխնոլոգիան շատ պարզ է. պտուղների վրա համապատասխան  պատկերի հատուկ ստիկերներ են փակցնում, որոնք արևի լույսը չեն արտացոլում: Հասունացման ընթացքում պտուղի բաց մասը կարմրում է, իսկ փակ մասը պահպանում է նախկին դեղին գույնը:

Հիրոսակին ամբողջ Ճապոնիայում հայտնի է իր խնձորի տնտեսություններով: Քաղաքի խորհրդանիշերից մեկը խնձորենին է, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Քաթարի էմիրի քույրը գլխավոր ֆիգուրն է արվեստի աշխարհում’
Հաջորդ հոդվածը‘Նախկին «Միսս աշխարհը» Ավստրիայի խորհրդարանում կփոխարինի միլիարդատեր պատգամավորին’