‘Նախկին «Միսս աշխարհը» Ավստրիայի խորհրդարանում կփոխարինի միլիարդատեր պատգամավորին’

1107

Ավստրիայի խորհրդարանի միլիարդատեր պատգամավոր Ֆրանկ Շտրոնախը մտադիր է առջիկայում իր մանդատը փոխանցել 1987 թ. «Միսս աշխարհ» մրցույթում հաղթած Ուլլա Վայհերշտորֆերին, այսօր հաղորդել է ավստրիական մամուլը: Միլիարդատերը պարզաբանել է, որ աշխարհի նախկին գեղեցկուհու ընտրությունը պայմանավորված է «նրա բնավորությամբ և իմացություններով», ինչպես նաև՝ այն բանով, որ երկրի խորհրդարանում կանայք այնքան էլ մեծ թիվ չեն կազմում: ԶԼՄ-ները ենթադրում են, որ Շտրոնախի որոշումը կարող է կապված լինել նաև սեպտեմբերի 29-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ: Միլիարդատիրոջ կուսակցությունն այդ ընտրություններում հավաքել էր ընդամենը 5,7 %՝ նրա նախատեսած 15 %-ի փոխարեն, հաղորդում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Ճապոնիայում վարչապետի և այլ անվանի մարդկանց դիմանկարներով խնձորներ են աճեցրել’
Հաջորդ հոդվածը‘Բուրջանաձե. Առանց Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման Վրաստանի խնդիրները չեն լուծվի’