Ճապոնիան ընդլայնում է Ռուսաստանի դեմ իր պատժացուցակը

457

Ճապոնիան սառեցնում է ևս 25 ռուսաստանցիների ակտիվները և կարգելի իր արտադրանքի արտահանումը ռուսաստանյան 81 կազմակերպությունների։

Ինչպես հետևում է Ճապոնիայի ԱԳՆ-ի՝ հինգշաբթի հրապարակած հայտարարությունից, պատժամիջոցների տակ են հայտնվում Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի չափահաս զավակները և կինը՝ Տատյանա Նավկան, ВЭБ պետական կորպորացիայի ղեկավար Իգոր Շուվալովը, «Северосталь»-ի հիմնական բաժնետեր Ալեքսեյ Մորդաշովը, Ռուսաստանի նախագահի աշխատակազմի փոխղեկավար Սերգեյ Կիրիենկոյի, ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և գործարար Ռոտենբերգ եղբայրների ազգականները։

Նախորդ օրը Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան հայտարարել է, որ Տոկիոն քայլեր է ձեռնարկում Ռուսաստանին զրկելու առևտրի հարցում ամենաբարենպաստ երկրի կարգավիճակից և թույլ չտալ թվային ակտիվների օգնությամբ շրջանցել ֆինանսական պատժամիջոցները։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԶելենսկին պատժամիջոցներն ուշացած է համարում
Հաջորդ հոդվածըԱրցախում ադրբեջանցիները կիրառել են նաեւ ԱԹՍ-ներ, ունենք երկու զոհ