Զելենսկին պատժամիջոցներն ուշացած է համարում

495

Մինչ ուկրաինական զորքերը համառորեն մարտնչում են կռվի դաշտում, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տեղեկատվական պատերազմն է մղում արևմտյան մայրաքաղաքներում։

Դիմելով Եվրախորհրդին՝ նա հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցները «մի քիչ ուշացած էին»։

Զելենսկին կարծում է, որ եթե այդ պատժամիջոցները նախապես սահմանվեին, Ռուսաստանը, հավանաբար, պատերազմ չէր սկսի։

«Դուք արգելափակեցիք «Հյուսիսային հոսք-2»-ը։ Մենք շնորհակալ ենք։ Եվ դա ճիշտ էր։ Բայց դա էլ մի քիչ ուշացած էր»։

Ըստ Զելենսկու՝ Ռուսաստանն արդեն ավերել է 230  դպրոց, 155 մանկապարտեզ և սպանել է 128 երեխայի ու շարունակում է ռազմական գործողությունները՝ չնայած պատժամիջոցներին։

«Դուք տատանվում եք՝ պատժամիջոց մտցնե՞լ, թե՞ ոչ։ Եվ տատանվում եք՝ զենք մատակարարե՞լ, թե՞ չէ։ Եվ տատանվում եք՝ Ռուսաստանի հետ առևտուր անե՞լ, թե՞ չանել։ Տատանվելու ժամանակ չկա։ Արդեն որոշում կայացնելու ժամանակն է»,- հայտարարել է Զելենսկին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՌԴ «բարձր ճշգրտության հրթիռների» մինչև 60 %-ը չի գործում
Հաջորդ հոդվածըՃապոնիան ընդլայնում է Ռուսաստանի դեմ իր պատժացուցակը