‘Ճապոնիան Հայաստանում դեսպանություն կհիմնի ‘

919

Ճապոնիան դեսպանատուն կբացի Հայաստանում, Թուրքմենստանում ու ևս չորս երկրներում և կապահովի իր անձնակազմի մեծաքանակ ներկայությունը արտասահմանյան երկրներում: Ինչպես հայտնում է «Արմենպրեսը»` վկայակոչելով NHK հեռուստաընկերությունը, Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը, բացի Հայաստանից, ծրագրում է դեսպանատուն բացել նաև Բութանում, Նամիբիայում, Բարբադոսում, Թուրքմենստանում  և Մարշալյան Կղզիների Հանրապետությունում:

ԱԳ նախարարությունն ակնկալում է, որ Ճապոնական ընկերությունների գործնական ակտիվությունը կաճի այդ երկրներում: 

Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությաւնները հաստատվել են 1992թ. սեպտեմբերի 7-ին: 2011թ. նոյեմբերից ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանն է Չիկահիտո Հարադան (նստավայրը` Մոսկվա): 2010թ. հունիսից Ճապոնիայում գործում է ՀՀ դեսպանությունը: 

Նախորդ հոդվածը‘Բողոքի ցույց և երթ՝ «ոստիկանության զանգվածային ռեպրեսիայի դեմ» ‘
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանում ֆուտբոլի հանդիպումը վերածվել է իրավապահների եւ երկրպագուների բախման ‘