Ճապոնիան հայտարարել է ԿԺԴՀ-ի կողմից, հավանաբար՝ բալիստիկ հրթիռ արձակելու մասին

316

ԿԺԴՀ-ն չորեքշաբթի, ենթադրաբար՝ բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծովը։

Այդ մասին տեղեկացրել է Ճապոնիայի առափնյա պաշտպանությունը։

Ճապոնացի պահապանները նշել են, որ Փհենյանի արձակած հրթիռն արդեն ընկել է , և տարածքում գտնվող նավերին հորդորել են հրթիռի բեկորներ նկատելու դեպքում դրանց չմոտենալ, այլ անմիջապես կապվել իշխանությունների հետ։

Kyodo գործակալության կառավարական աղբյուրների տվյալներով՝ հրթիռն ընկել է Ճապոնական ծովում՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս։

Բալիստիկ հրթիռը թռել է առնվազն 250 կմ՝ թռիչքի առավելագույն բարձրությամբ՝ 50 կմ, լրագրողներին հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Յասուկաձու Համադան։

Տարեսկզբից ԿԺԴՀ-ն արդեն 32 հրթիռ է արձակել, որից 13-ը՝ միայն նոյեմբերին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱԱ-2022-ի մասնակիցները. Լեհաստանի հավաքականին հեշտ ճանապարհ չի սպասվում
Հաջորդ հոդվածըԳիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է սահմանի արևելյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ