‘ՃՈ. Դավիթաշենի կամրջի վրա կրկին կարելի է 60 կմ/ժ արագությամբ երթեւեկել’

1080

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով եղանակային բարենպաստ պայմանները, 2014 թվականի փետրվարի 15-ից Երևան Դավիթաշենի կամրջի վրա՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության արագության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է արագաչափ սարքերով, երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 40 կմ/ժ-ի փոխարեն կրկին սահմանվելու է 60 կմ/ժ:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և ձյան կամ անձևի ժամանակ նշված վայրում երթևեկել հնարավորինս զգույշ:

Նախորդ հոդվածը‘«Նիմֆոմանուհու» մեկնարկը. Լարսն ասաց` «Պոռնո եմ նկարելու, այ էս երկուսի հետ»’
Հաջորդ հոդվածը‘Անի Գեւորգյանին ապտակած ոստիկանը Կենտրոնականի բաժնի պետ է նշանակվել 6 ամիս առաջ’