‘Անի Գեւորգյանին ապտակած ոստիկանը Կենտրոնականի բաժնի պետ է նշանակվել 6 ամիս առաջ’

3557

Ինչպես արդեն տեղեկացրել ենքնախօրեին ոստիկանությունը բերման էր ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների, ինչպես նաև Կոնգրեսի Վարչության անդամ Արեգ Գևորգյանին, ՀԱԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանին և երկու լրագրողների` Սարգիս Գևորգյան (iLur.am), Անի Գևորգյան («ՉԻ»): Մինչ ոստիկանության ժամանելը՝ իրազեկման ակցիան փորձել էին խոչընդոտել Ագրարային համալսարանի ՀՀԿ-ական ուսանողները: Բերման ենթարկվածների շարքում էր նաեւ լրագրող Անի Գեւորգյանը, ով դեպքի վայրում կատարում էր իր մասնագիտական պարտականությունները: Ոստիկանության բաժանմունքում լրագրողին է մոտեցել Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյանը, ապտակել և խլել նրա հեռախոսը:

Ցանկանում ենք տեղեկացնել, որ Արտակ Պողոսյանը օգոստոսի 1-ին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ազատվել էր ոստիկանության Երևան քաղաքի գլխավոր վարչության բաժնի պետի պաշտոնից եւ այլ հրամանով նշանակվել Ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ: 

Հիշեցնենք, որ Կենտրոնականի նախկին ոստիկանապետ Սերոբ Հարությունյանը ազատվել էր իր զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ: 

Նախորդ հոդվածը‘ՃՈ. Դավիթաշենի կամրջի վրա կրկին կարելի է 60 կմ/ժ արագությամբ երթեւեկել’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ն 3 ամսում «պատիվ տալու» վրա ծախսել է 28 հազար դոլար. «Ժամանակ»’