‘ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ’

917

Հուլիսի 28-ին, ժամը 23.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ում բախվել են «Գրանդ Չերոկի» մակնիշի 26 ՍՍ 886, «Տոյոտա» մակնիշի 138 ՈՍ 01 և «ԳԱԶել» մակնիշի 34 TT 777 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ. Հ.-ը վնասվածքներով հոսպիտալացվել է Չարենցավանի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար

Նախորդ հոդվածը‘Ակտիվիստները՝ քաղաքապետին. Եթե գազոնի ոռոգումը չդադարեցվի, կկանգնենք փողոցում’
Հաջորդ հոդվածը‘Ավտովթար Երևանում. 40 րոպե է՝ ճանապարհային ոստիկանները չեն բարեհաճում ժամանել վթարի վայր’