‘ՃՏՊ Սեբաստիայի փողոցում. վարորդը հոսպիտալացվել է’

901

Այսօր՝ ժամը 05.12-ին, ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում` «Ռան-Օյլ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Երկրորդ ահազանգով պարզվել է, որ ավտոմեքենայից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել նաև մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 61 SL 699 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:

Հրշեջ-փրկարարները կատարել են հովացման աշխատանքներ, դադարեցրել գազի արտահոսքը և ժամը 05.35-ին ավտոմեքենայից դուրս բերել 1974 թ. ծնված Ա. Ա.-ին, ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են «Արմենիա» ՀԲԿ:

Նախորդ հոդվածը‘ԱԻՆ-ի տվյալներով ՀՀ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը հետաձգվեց’