‘Ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը հետաձգվեց’

1248

2014 թ. փետրվարի 17-ին ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը, տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբեայի Վանձորի գրասենյակը:

Դատարանը հայտնեց, որ գործով տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանը հայցադիմում է ներկայացրել ամբաստանյալներ Մինաս Մկրտչյանից և Միքայել Միքայելյանից համապարտության կարգով իր կրած բարոյական և նյութական վնասների փոխհատուման պահանջով:

Կողմերին հայցադիմումին ծանոթանալու համար ժամանակ տրամադրելու պատճառով դատական նիստը հետաձգվեց մինչև 2014 թվականի փետրվարի 26-ը, ժամը 10:30-ը:

Հիշեցնենք, որ զինառայող Հայկ Խաչատրյանը մահացել է 2011 թվականի դեկտեմբերի 30-ին  «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում՝ ջրծաղիկ հիվանդությունից:

Նախորդ հոդվածը‘ՃՏՊ Սեբաստիայի փողոցում. վարորդը հոսպիտալացվել է’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Հղփացածությունից «հարբած փղերի» ժամանակը ‘