‘ՃՏՊ Սուրենավան-Երևան ավտոճանապարհին. տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է’

955

Փետրվարի 12-ին, ժամը 19.38-ին ահազանգ է ստացվել, որ Սուրենավան-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Բելոռուս» մակնիշի 1374ՏԼ պետհամարանիշով տրակտորը և «ՎԱԶ 2106» մակնիշի 64 ԼԼ 570 պետհամարանիշով ավտոմեքենան:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ա. և Ա. Զ.-ներին (ծնված 1980 թ. և 1989 թ.), ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի փականը:

Նախորդ հոդվածը‘Դատապարտյալը ՔԿՀ-ի հերթափոխի պետերին իր յուրաքանչյուր բացակայության համար տվել է գումար’
Հաջորդ հոդվածը‘Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’