ՄԱԳԱՏԷ․ ԶԱԷԿ-ում խախտված են միջուկային անվտանգության բոլոր պարտադիր չափանիշները

258

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) Զապորոժյան ԱԷԿ-ի տարածքում իր փորձագետների պատվիրակության այցի արդյունքներով զեկույց է հրապարակել։
Հանձնաժողովի գլխավոր եզրակացությունն է՝ ատոմակայանում իրավիճակը սպառնալի է։

ԶԱԷԿ-ը ամենախոշոր ատոմակայանն է Եվրոպայում, նրա տարածքում տեղակայված է վեց միջուկային ռեակտոր։ Արդեն վեց ամիս է՝ կայանը ռուսաստանցի զինվորականների ձեռքում է։ ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը կարողացել է մուտք գործել կայանի տարածք ընդամենը սեպտեմբերի 1-ին, բազում խոչընդոտներ հաղթահարելուց հետո։

Զեկույցում նշվում է, որ մարտ ամսից, երբ կայանն անցել է ռուսաստանցիներին, իրավիճակը վատթարացել է բոլոր ուղղություններով, ինչը գործակալությունն անվանում է «միջուկային անվտանգության յոթ անկապտելի կոմպոնենտներ», այսինքն՝

խախտվել է կայանի ֆիզիկական ամբողջականությունը,

խախտվել է անվտանգության համակարգերի աշխատունակությունը,

անձնակազմը ստիպված է աշխատել բարդ պայմաններում և մշտական ճնշման ներքո,

խախտվել է էլեկտրաէներգիայի թողարկումը արտաքին աղբյուրներից,

խախտվել է մատակարարման համակարգը,

խնդիրներ կան պլանային ռադիացիոն մոնիթորինգի և վթարային միջոցառումների կատարման հետ կապված,

խախտվել է կապը կարգավորիչների հետ։

Փաստաթղթում նաև նշվում է, որ սեպտեմբերի 3-ին ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներն անձամբ են ականատես եղել գնդակոծությունների ԶԱԷԿ-ի շրջանում։ «Թիմը գնդակոծության հետևանքով առաջացած վնասվածքներ է հայտնաբերել, ընդ որում՝ դրանցից մի քանիսը՝ ռեակտորի կորպուսի անմիջական հարևանությամբ»,- ասվում է զեկույցում։

Անկախ փորձագետների պատվիրակությունը եզրակացրել է, որ ներկայում ատոմակայանում կրիտիկական վնասվածքներ չկան, ինչը կարող է էականորեն ազդել ռադիացիոն անվտանգության վրա, սակայն եթե գնդակոծությունները շարունակվեն, իրադրությունը կարող է ծայրաստիճան սրվել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԺիրայր Շաղոյանը տեղափոխվեց Սոֆիայի ԲԿՄԱ
Հաջորդ հոդվածըՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել ռեժիսոր Վիտալի Մանսկու նկատմամբ