ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն անհապաղ բանակցություններ է պահանջում Իրանի ԱԳՆ ղեկավարի հետ

379

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին միջուկային օբյեկտների մոնիթարինգի ծրագիրն աշխուժացնելու նպատակով Իրանի հետ անհապաղ բանակցություններ անցկացնելու հույս ունի։

Այդ մասին նա հայտարարել է չորեքշաբթի Financial Times թերթում հրապարակված հարցազրույցում։

«Ինձ չի հաջողվել խոսել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահինյանի հետ,- ասել է Գրոսսին։- Ինձ այդ շփումը հարկավոր է քաղաքական մակարդակով։ Դա անհրաժեշտ է; Առանց դրա մենք չենք կարող հասկանալ միմյանց»։

Նրա խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ն Կերեջի իրանական միջուկային օգյեկտում մոնիթորինգի հնարավորություն չունի, որտեղ արտադրվում են ուրանի հարստացման համար օգտագործվող ցենտրիֆուգների մասերը ։

Գործակալության ղեկավարը չի բացառել, որ Իրանը «մի քանի ամիսների ընթցքում»  բավարար նյութեր կստանա միջուկային զենքի համար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀԴԲ-ն խուզարկում է Օլեգ Դերիպասկայի ընտանիքին պատկանող տները Վաշինգտոնում և Նյու Յորքում
Հաջորդ հոդվածըԼատինական Ամերիկայում Ալեքս Սաաբի արտահանձնումն ԱՄՆ-ին անվանել են առևանգում