Լատինական Ամերիկայում Ալեքս Սաաբի արտահանձնումն ԱՄՆ-ին անվանել են առևանգում

444

Բոլիվարյան դաշինքի մասնակից երկրների կարծիքով՝ փողերի լվացման մեջ մեղադրվող վենեսուելացի Ալեքս Սաաբին Կաբո-Վերդեից ԱՄՆ-ին արտահանձնելն առևանգում է և միջազգային իրավունքի խախտում։

Հոկտեմբերի 16-ին ամերիկյան լրատվամիջոցները տեղեկացրել են, որ Կաբո-Վերդեի իշխանությունները ԱՄՆ-ին են հանձնել Սաաբին, որը կոլումբիական ծագում ունեցող ֆինանսիստ և գործարար է։

The Washington Post թերթի տվյալներով՝ Սաաբը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի «մերձավոր դաշնակիցների» թվին է պատկանում։

Կարակասը Սաաբի արտահանձնումը համարում է առևանգում և մարդու իրավունքների խախտում։

Սաաբը ձերբակալվել էր 2020 թ․ հունիսի 12-ին Կաբո-Վերդեի և Ինտերպոլի համատեղ գործողությունների արդյունքում, նրանք գործել էին ԱՄՆ-ի կողմից տրված կալանքի միջազգային օրդերի հիման վրա։ Սաաբը ձերբակալվել էր մասնավոր ինքնաթիռով Վենեսուելայից Իրան թռչելու ճանապարհին, օդանավակայանում։ Վենեսուելայի իշխանությունները բողոք են հայտնել՝ նշելով, որ Սաաբը դիվանագիտական անձնագիր  և հատուկ բանագնացի կարգավիճակ ուներ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն անհապաղ բանակցություններ է պահանջում Իրանի ԱԳՆ ղեկավարի հետ
Հաջորդ հոդվածըFacebook-ը ԶԼՄ-ների տեղեկություններն իր անվանափոխման մասին ասեկոսե է անվանել