ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ցնցված է Պուտինի տեղեկացվածությունից

407

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ ցնցված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տեղեկացվածությունից Զապորոժյան ԱԷԿ-ի վերաբերյալ։

«Ինձ ապշեցրեց ԱԷԿ-ի, դրա տեխնիկական բնութագրերի վերաբերյալ նրա մանրակրկիտ տեղեկացվածությունը, նա հասկանում էր, թե ես ինչ եմ առաջարկում անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Գրոսին Telefe արգենտինական հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը եթեր է հեռարձակվել հոկտեմբերի 18-ին։

Գրոսին հոկտեմբերի 11-ին այցելել է Սանկտ Պետերբուրգ , որտեղ հանդիպել է Պուտինին։

ԶԱԷԿ-ը հիմա Եվրոպայում գործող ամենախոշոր ատոմակայանն է։ Ռուսաստանն այն իր վերահսկողության տակ է վերցրել փետրվարի 28-ին՝ Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» առաջին օրերին։ Կայանը շարունակում է աշխատել հաստիքային ռեժիմով։ ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը, Գրոսիի ղեկավարությամբ, ատոմակայան է այցելել սեպտեմբերի սկզբին։ Պատվիրակության հեռանալուց հետո այնտեղ, որպես դիտորդներ, մնացել են գործակալության աշխատակիցները։ Ավելի ուշ ՄԱԳԱՏԷ-ն զեկույց է հրապարակել՝ կոչ անելով ԶԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծել՝ ռազմական գործողությունների պատճառով վթարային իրավիճակներից խուսափելու համար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ նախագահը «Վալդայ» ակումբի նիստում ելույթ կունենա հոկտեմբերի 27-ին
Հաջորդ հոդվածըԲորելը հայտարարել է, որ իր խոսքը սխալ է ընկալվել