ՌԴ նախագահը «Վալդայ» ակումբի նիստում ելույթ կունենա հոկտեմբերի 27-ին

358

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ըստ ավանդույթի ելույթ կունենա Վալդայի ակումբի լիագումար նիստում, ТАСС-ին հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ելույթը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին, բայց առայժմ չի ճշտվել, թե ինչ ձևաչափով կլինի։

«Մենք ակնկալում ենք, որ նա ելույթ կունենա գլխավոր լիագումար նստաշրջանում, իհարկե»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Պեսկովը չի կոնկրետացրել՝ պետության ղեկավարի ելույթը առկա ձևաչափո՞վ կլինի, թե՞ տեսակապով։

«Որքան հասկանում եմ՝ այնտեղ տարբեր նրբերանգներ են հաշվի առնվում, երբեմն խառը ձևաչափ է օգտագործվում, ինչպես նախորդ անգամներն է եղել։ Այնուամենայնիվ, կորոնավիրուսի հետ կապված որոշ սահմանափակումները հաշվի առնելով՝ չի կարելի բացառել, որ ինչ-որ խառը ձևաչափ կլինի»,- ասել է Պեսկովը։

«Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի XIX ամենամյա նստաշրջանը, «Աշխարհը հեգեմոնիայից հետո․ արդարություն և անվտանգություն բոլորի համար» թեմայով, տեղի կունենա հոկտեմբերի 24-27-ին Մոսկվայում։ Լիագումար նիստը կանցնի «Դեպի աշխարհ՝ առանց գերիշխանության» նշանաբանի ներքո։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻգուայինն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան
Հաջորդ հոդվածըՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ցնցված է Պուտինի տեղեկացվածությունից