‘Մադուրոն ԱՄՆ-ին մեղադրում է մոլորակը ավերելու մեջ’

946

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ-ին մեղադրել է մոլորակին վնաս հասցնելու մեջ: Մադուրոյի խոսքով՝ Վաշինգտոնը քանդում է երկիրը՝ նավթ արդյունահանելով հիդրավլիկ ճեղքման մեթոդով:

«Վենեսուելան դատապարտում է նավթարդյունահանման այդ բարբարոսական մեթոդը, որը քանդում է մեր Երկիրը»,- հայտարարել է Մադուրոն: Նրա դժգոհությունն է հարուցել նաև համաշխարհային շուկայում նավթի ավելցուկը, ինչը բերել է գների անկման: Նրա կարծիքով՝ Վաշինգտոնի վարած քաղաքականությունն ուղղված է Ռուսաստանին և Իրանին վնաս պատճառելուն:

Հոկտեմբերի կեսին կանադացի երաժիշտ և ռեժիսոր Նիլ Յանգը պահանջել է իմպիչմենտ հայտարարել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ շրջակա միջավայրի նկատմամբ արհամարհական վերաբերմունքի համար:

Ամերիկյան գիտնականները վերջերս հաստատել են, որ հիդրավլիկ ճեղքման մեթոդը կամ ֆրեքինգը բնական տարբեր կատակլիզմների պատճառ է  դառնում: Մասնավորապես, հենց այդ մեթոդն է 2013 թ. Օհայոյի բազմաթիվ երկրաշարժերի պատճառ դարձել: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ճապոնիայում նշում են կամիկաձեների առաջին թռիչքների 70-ամյակը’
Հաջորդ հոդվածը‘Կլիչկոն հրատարակելու է իր ասույթների ժողովածուն’