Մադրիդի «Ռեալը»՝ Իսպանիայի 20-ակի գավաթակիր (տեսանյութ)

239

Մադրիդի «Ռեալը» 20-րդ անգամ նվաճեց Իսպանիայի գավաթը։ Սեւիլիայում տեղի ունեցած եզրափակիչում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը մրցեց «Օսասունայի» հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

Արդեն երկրորդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն, որին գոլային փոխանցում կատարեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը (տեսանյութ)։ 58-րդ րոպեին «Օսասունան» վերականգնեց հավասարությունը իսպանացի կիսապաշտպան Լուկաս Տոռոյի գոլի շնորհիվ։

«Ռեալի» հաղթական գոլը 70 րոպեին խփեց Ռոդրիգոն՝ ձեւակերպելով դուբլ։

Նախորդ անգամ Արքայական ակումբն Իսպանիայի գավաթակիր էր դարձել 2014 թվականին դարձյալ Անչելոտիի ղեկավարությամբ։

Իսպանիայի գավաթ, եզրափակիչ

«Ռեալ Մադրիդ» — «Օսասունա»՝ 2:1 (տեսանյութ)

Ռոդրիգո, 2, 70 — Լուկաս Տոռո, 58

Նախորդ հոդվածըՀայ ազգային կոնգրեսը կայցելի Հաղթանակի այգի
Հաջորդ հոդվածը«Նեապոլը» կերկարաձգի պայմանագիրը Կվարացխելիայի հետ եւ կբարձրացնի աշխատավարձը 3 անգամ