«Նեապոլը» կերկարաձգի պայմանագիրը Կվարացխելիայի հետ եւ կբարձրացնի աշխատավարձը 3 անգամ

200

Իտալիայի նորընծա չեմպիոն «Նապոլին» կերկարաձգի պայմանագիրը Վրաստանի հավաքականի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի հետ, հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։

22-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2028թ․ հունիս։ Կվարացխելիայի աշխատավարձը կբարձրացվի երեք անգամ։ Այժմ նա ստանում է տարեկան 1,1 միլիոն եվրո։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Կվարացխելիան մասնակցել է 29 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Կվարացխելիայի տրանսֆերային արժեքը գնահատում է 85 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըՄադրիդի «Ռեալը»՝ Իսպանիայի 20-ակի գավաթակիր (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՄոուրինյուն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ