Մադրիդի «Ռեալի» նորեկը

309

Գերմանիայի հավաքականի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը դարձավ Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» խաղացող, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Լոնդոնի «Չելսիից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած 29-ամյա ֆուտբոլիստն Արքայական ակումբի հետ կնքել է չորս տարվա պայմանագիր։

Անգլիայի ավարտված առաջնությունում Անտոնիո Ռյուդիգերը մասնակցել էր 31 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըԱԳ նախարար․ Քիշնևը Տիրասպոլի հետ բանակցությունները մտցրել է փակուղի
Հաջորդ հոդվածըՋենարո Գատուզոն կգլխավորի «Վալենսիան»