‘Մադրիդի «Ռեալ»-ը երկու տրանսֆեր կիրականացնի’

1197

Մինչև ընթացիկ տրանսֆերային պատուհանի ավարտը Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստվում է երկու տրանսֆեր իրականացնել: Այս մասին հաղորդում է Football Espana-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մոտ օրերս «արքայական ակումբ»-ը «Լիոն»-ից հետ կգնի Մարիանո Դիասի տրանսֆերը: Բացի այդ «սերուցքայիններ»-ը 40 մլն եվրոյի դիմաց թիմ կհրավիրեն «Բավարիա»-ի կիսապաշտպան Տիագո Ալկանտարային:

Նշենք, որ Ալկանտարան մադրիդցիների գլխավոր մրցակցի՝ կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլային ակադեմիայի սան է:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա»-ում մտածում են Սուարեսի տրանսֆերը վաճառելու մասին’
Հաջորդ հոդվածը‘BBC. Կեհիլն ու Վարդին այլևս հանդես չեն գա Անգլիայի հավաքականում’