‘«Բարսելոնա»-ում մտածում են Սուարեսի տրանսֆերը վաճառելու մասին’

1015

«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը, հնարավոր է, հեռանա թիմից: Այս մասին հաղորդում է Football Espana-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կապտանռնագույններ»-ի ղեկավարությունը դժգոհ է ուրուգվայցու ցուցադրած խաղից և մտածում է նրա տրանսֆերը վաճառելու ուղղությամբ:

Նշվում է, որ եթե ընթացիկ մրցաշրջանում Սուարեսն չկարողանա մարզավիճակ ձեռք բերել ու հակառակն ապացուցել մարզչական շտաբին, ապա միանշանակ կհեռանա կատալոնական գրանդից:

Որպես Սուարեսին փոխարինող «Բարսելոնա»-ն դիտարկում է «Ման. Սիթի»-ի հարձակվող Գաբրիել Ժեզուսին:

Նախորդ հոդվածը‘Սինքֆիլդի գավաթ. Արոնյանը, Կարլսենը և Կարուանան դարձան մրցաշարի հաղթող’
Հաջորդ հոդվածը‘Մադրիդի «Ռեալ»-ը երկու տրանսֆեր կիրականացնի’