‘Մալայզիական օդանավի անհետացումը. աղե՞տ, թե՞ ահաբեկչություն’

1087

Հետաքննությունը քննարկում է Malaysia Airlines ավիաընկերության օդանավի անհետացման բոլոր վարկածները, այդ թվում՝ նրա հավանական առևանգումը ահաբեկիչների կողմից:

Օդանավը, որում 239 մարդ կար, մինչ այժմ չի գտնվել: Հավանական աղետի վայրում՝ ջրային տարածքում, հայտնաբերվել են վառելիքի հետքեր և բազմաթիվ ֆրագմենտներ, սակայն առայժմ հայտնի չէ, թե արդյո՞ք դրանք անհետացած ինքնաթիռին են պատկանում:

Մալայզիայի քաղաքացիական ավիացիայի նախարար Ազհարռուդդին Աբդուլ Ռահմանի խոսքով՝ «Որոնողական աշխատանքներին մասնակցում են 34 ինքնաթիռ, 40 նավ և հարյուրավոր մարդիկ: Մեզ օգնում են Վիետնամը, Չինաստանը, Սինգապուրը, Ինդոնեզիան, ԱՄՆ-ը, Թաիլանդը, Ավստրալիան և Ֆիլիպինները»:

Պարզվել է, որ առնվազն երկու ուղևորներ ինքնաթիռում են հայտնվել գողացված անձնագրերով: Հետաքննությունը պարզում է, թե ովքեր են եղել այդ երկուսը՝ սովորական անօրինական միգրանտնե՞ր, թե՞ ահաբեկիչներ: Ինտերպոլն իր վրդովմունքն է հայտնել այն բանի կապակցությամբ, որ նրանք կարողացել են օգտվել գողացված փաստաթղթերի բազայով անցնող անձնագրերից:

Օդանավը, որ թռիչք էր իրականացնում Կուալա-Լումպուր- Պեկին երթուղով, ռադարներից անհետացել էր թռիչքից քիչ անց: Մի քանի տվյալների համաձայն՝ օդանավն անմիջապես փորձել էր ետ դառնալ, սակայն օդաչուներն աղետի ազդանշան չէին տվել: Ենթադրվում է, որ օդանավն ընկել է Հարավ-չինական ծովը՝ վիետնամական Տհու-Չու կղզու շրջակայքում: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Հրդեհ Փափազյան փողոցում. տուժածների առողջական վիճակը ծանր է’
Հաջորդ հոդվածը‘Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից էլեկտրաէներգիան կթանկանա. «Ժողովուրդ»’