‘Հրդեհ Փափազյան փողոցում. տուժածների առողջական վիճակը ծանր է’

1074

Այսօր՝ մարտի 10-ին, ժամը 15.21-ին ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Փափազյան փողոցի 26 շենքի 13-րդ բնակարանից ծուխ է նկատվում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.44-ին, մարվել` 16.29-ին: Այրվել է սանհանգույցի կախովի առաստաղը (6 ք.մ):

Հրշեջ-փրկարարներն իջեցրել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել 20-ամյա Ռ. Ու.-ին, եւ 41-ամյա Լ. Դ.-ին, ովքեր տեղափոխվել են Արմենիա ՀԲԿ:

Բժիշկների տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Նախորդ հոդվածը‘Խոդորկովսկին Շվեյցարիայից մշտական բնակության թույլտվություն է խնդրել’
Հաջորդ հոդվածը‘Մալայզիական օդանավի անհետացումը. աղե՞տ, թե՞ ահաբեկչություն’