‘Մալայզիայում ափ է իջել 1917-ին անհետացած սուլթանության բանակը’

915

Մալայզիական Սաբահ նահանգում, որը գտնվում է Կալիմանտան (Բոռնեո) կղզում, ափ է դուրս  եկել ֆիլիպինցիների մի խումբ, որն իրեն անվանել է 1917 թ. գոյությունը դադարեցրած Սուլու սուլթանության բանակ: Այս մասին երեկ հայտնել է Bernama գործակալությունը: Ավելի քան 100 «նվաճողները» ժամանել են  Ֆիլիպիններից և ափ իջել Լահադ Դատու քաղաքում: Philippines News գործակալության տվյալներով՝ «սուլթանի բանակում» հաշվվում է մոտավորապես 200 մարդ, ներառյալ՝ նրանց սատարող տեղացիները: Ոստիկանությունը շրջապատել է քաղաքը և բանակցություններ սկսել անհայտ  «զինվորների» հետ, որոնք կարող են նաև զինված լինել: «Սուլու սուլթանության բանակի» անդամները հերքում են իրենց կապը Ֆիլիպիններում գործող իսլամիստական որևէ խմբավորման հետ, թեպետ մամուլում նման կանխատեսումներ եղել են:

Սուլու սուլթանությունը գոյություն է ունեցել 1457-1917 թթ., նրա կազմի մեջ են մտել Ֆիլիպինների հարավային մասը, Կալիմանտանի հյուսիսային տարածքները և նրանց միջև ընկած բազմաթիվ կղզիներ: Այն տարածաշրջանը, որտեղ ափ են իջել սուլթանության կողմնակիցները, տարածքային վեճի առարկա է Ֆիլիպինների և Մալայզիայի միջև, որի պատճառով 1963-1989 թթ. դիվանագիտական հարաբերությունները բացակայել են երկու երկրների միջև: Տարածքի կարագավիճակի վերաբերյալ համաձայնությունը ձեռք չի բերվել մինչ օրս, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Քաղաքացին ներկայացել է որպես ահաբեկիչ և 80 մլն դրամ պահանջել «Զվարթնոցի» տնօրենից’
Հաջորդ հոդվածը‘Երևանում բացվեց «Elite Plaza» բիզնես կենտրոնը (լուսանկարներ)’