‘Մալայզիայում դատում են զբոսաշրջիկների, ովքեր իրենց մերկությամբ «երկրաշարժ են հրահրել»’

1151

Մալայզիայում դատարանի առջև են կանգնել չորս զբոսաշրջիկներ, որոնք մեղադրվում են այն բանի համար, որ մերկ վիճակում լուսանկարվել ենԿինաբալու սարի գագաթին և բարկացրել տեղի ոգիներին:

Անցյալ շաբաթ Կինաբալուի շրջանում տեղի ունեցավ 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով զոհվեց 18 մարդ, այդ թվում՝ երեխաներ: Դրանից հետո նահանգի գլխավոր փոխնախարարը հայտարարեց, որ մերկացած զբոսաշրջիկները զայրացրել են սրբազան լեռան ոգիներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 30-ին տասը արտասահմանցի զբոսաշրջիներ, որոնցից չորսն այսօր ձերբակալված են, մերկ վիճակում լուսանկարվել են Կինաբալուի կատարին, ապա այնտեղ իրենց կարիքներն են հոգացել: Երբ հսկիչներից մեկը փորձել է նախազգուշացնել նրանց, նրանք սկսել են հայհոյել:

Կինաբալուի կատարին արված լուսանկարները հայտնվել են սոցցանցերում և զայրացրել շատ մալայզիացիների: Նրանց զայրույթ ավելի է մեծացել, երբ լեռան տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել. տեղացի ցեղախումբը հավատում է, որ Կինաբալու լեռան մեջ բնակվում են իրենց հանգուցյալ նախնիների հոգիները:

Իշխանությունները տեղեկացրել են, որ ձերբակալված զբոսաշրջիկները կարող են դատապարտվել հասարակական կարգը խախտելու համար:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի զեկույցը. Խաղաղապահներն ապրանքները փոխանակում են սեքս-ծառայության հետ’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանցիսկոս պապը Պուտինին կոչ է արել խաղաղություն բերել Ուկրաինային’