‘Ֆրանցիսկոս պապը Պուտինին կոչ է արել խաղաղություն բերել Ուկրաինային’

874

Վատիկանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել «նշանակալի և անկեղծ ջանքեր գործադրել՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար»:

Հանդիպման նախաձեռնողը եղել է Պուտինը, ով Իտալիայում է պաշտոնական այցով: Այնուամենայնիվ, նա մեկ ժամից ավելի ուշացել է ընդունելությունից:

Սուրբ գահի մամլո ծառայության հաղորդման համաձայն՝ մոտավորապես 50 րոպե տևած հանդիպման ընթացքում պոնտիֆիկոսն ու Ռուսաստանի նախագահը  համաձայնել են, որ Դոնբասում իրավիճակի կայունացման համար անհրաժեշտ է վերականգնել երկխոսության մթնոլորտը հակամարտող կողմերի միջև: Հռոմի պապը և Պուտինը քննարկել են նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում և մտահոգություն են հայտնել այդ տարածաշրջանում քրիստոնեության ճակատագրի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում Ֆրանցիսկոս պապը Պուտինին մեդալիոն է նվիրել՝ խաղաղության հրեշտակի պատկերով: «Այս հրեշտակը հաղթում է բոլոր պատերազմներում և միավորման կոչ է անում աշխարհի բոլոր մարդկանց»,- ասել է պոնտիֆիկոսը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մալայզիայում դատում են զբոսաշրջիկների, ովքեր իրենց մերկությամբ «երկրաշարժ են հրահրել»’
Հաջորդ հոդվածը‘Հարկային տեսչության աշխատակիցը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով’