‘Մալթա-Հայաստան հանդիպումը կցուցադրվի «Հրազդան» մարզադաշտի նոր մեծ էկրանների վրա’

1217

Սեպտեմբեր 5-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի ունեցավ նոր լուսային համակարգի և մեծ տեսաէկրանների փորձարկումն ու տեստավորումը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի առաջարկով, սեպտեմբերի 7-ին մեկնարկող 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Մալթա-Հայաստան հանդիպումը կցուցադրվի նաև «Հրազդան» մարզադաշտի մեծ էկրաններին, և Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները հնարավորություն կունենան հանդիպմանը հետևել հենց «Հրազդան» մարզադաշտում` յուրօրինակ կերպով ներկա լինելով Մալթա-Հայաստան հանդիպմանը: Մրցավեճը տեղի է ունենալու Երևանի ժամանակով ժամը 22:00-ին, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:

Նախորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Խաղաղություն կառուցելու ժամանակն է’
Հաջորդ հոդվածը‘Ովքե՞ր էին Ֆալկաոյի գնորդները’